Իսրայելը վերադարձրել է երկու իսրայելցի պատանդների մարմինները

Գազայի հատված, արխիվ

Իսրայելը վերադարձրել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինյալների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ պատանդառված երկու իսրայելցիների մարմինները, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Իսրայելական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 70-ամյա Ջուդի Վայնշտեյն Հագայան, որը Իսրայելի, Ամերիկայի և Կանադայի քաղաքացի էր, սպանվել է Նիր Օզ կիբուցի վրա հարձակման ժամանակ՝ իր 72-ամյա ամուսնու՝ Գադի Հագաայի հետ միասին, որը նույնպես Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն ուներ։ Նրանց մարմինները հայտնաբերվել են Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում: