Մատչելիության հղումներ

20 զոհ՝ Գազայի դպրոցում, որտեղ ապաստան էին գտել տեղահանված անձինք


Իսրայելի հարվածը Գազայի դպրոցին, որտեղ ապաստան էին գտել տեղահանված մարդիկ, առնվազն 20 մարդու կյանք է խլել, տասնյակները վիրավորվել են, Reuters-ին հայտնել են տեղական իշխանությունները:

Իսրայելը մայիսի սկզբին ուժեղացրել է իր ռազմական գործողությունները շրջափակված տարածքում՝ հայտարարելով, որ նպատակ ունի ոչնչացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի ռազմական և կառավարչական հնարավորությունները և վերադարձնել 2023 թվականի հոկտեմբերին առևանգված պատանդներին:

Զինված խմբավորման կողմից վերահսկվող Գազայի բժիշկների փոխանցմամբ՝ Դարաջ թաղամասում գտնվող դպրոցի վրա հարվածի հետևանքով զոհերի թվում կան կանայք և երեխաներ։

Իսրայելի բանակը դեռևս մեկնաբանություն չի տվել միջադեպի վերաբերյալ։

Չնայած միջազգային աճող ճնշմանը, որը ստիպեց Իսրայելին թեթևացնել օգնության մատակարարումների շրջափակումը սովի սպառնալիքի պայմաններում, վարչապետ Բենյամին Նեթանյահուն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Իսրայելը վերահսկելու է ամբողջ Գազան։

XS
SM
MD
LG