Մատչելիության հղումներ

Իրանի հետ համագործակցությունը թերի է. Գրոսսի


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսի

Իրանի հետ համագործակցությունը թերի է, այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Նրա խոսքով՝ դրա մեղավորը Իսլամական Հանրապետությունն է։

«Մի շարք դեպքերում Թեհրանը կա՛մ չի պատասխանել մեր հացադրումներին, կա՛մ էլ ոչ հավաստի տեղեկատվություն է տրամադրել»,- նշել է Գրոսսին:

«Գործակալության տրամադրության տակ գտվող տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ այն երեք միջուկային օբյեկտները, որոնցում ուրանի առկայության հետքեր էին հայտնաբերվել, չհայտարարագրված համակարգված միջուկային ծրագրի մաս են», - հավելել է նա։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին երեկ հայտարարել է, որ Թեհրանը կսահմանափակի իր համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, եթե այսօր մեկնարկող նիստում հաստատվի բանաձևը, որով կհաստատվի, որ Թեհրանը վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ խախտել է ԱԷՄԳ-ի երաշխիքային պարտավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG