Զելենսկի․ «Ուկրաինան հոգում է սպառազինության իր կարիքների մոտ 40 տոկոսը»

Լիտվա - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Բուխարեստյան իննյակի» հանդիպմանը, Վիլնյուս, 2-ը հունիսի, 2025թ.

«Սպառազինության արտադրությունը Ուկրաինայի համար որոշիչ նշանակություն ունի», - այսօր Վիլնյուսում, ՆԱՏՕ-ի անդամ պետություններից կազմված «Բուխարեստյան իննյակի» և Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարների համատեղ հավաքին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ Կիևն ի վիճակի է հոգալ սպառազինության իր կարիքների 40 տոկոսը։

«Մեզ, սակայն, ֆինանսավորման կայուն հոսք է անհրաժեշտ։ Ռազմաճակատում մեր գործողությունները վկայում են ներդրումների արդյունավետության մասին։ Խոսքը նախևառաջ անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներում կատարվող ներդրումների մասին է», - նշել է Զելենսկին։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական հարվածներից ավելի քան 40 ռուսական ինքնաթիռ է վնասվելՌուսաստանում կամուրջներ են պայթեցվել