Շահրամանյանին կրկին հարցաքննել են Քննչականում

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյան, արխիվ

Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, «Ազատությանը» փոխանցեց Արցախի վերջին նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը:

Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով, իրավապահները մանրամասներ չեն հայտնում:

Արցախի վերջին նախագահին վերջին շաբաթներին հինգերորդ անգամ են հարցաքննության կանչել:

Երկու օր առաջ նա մի քանի ժամ Քննչականում էր 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով: Վարույթը հարուցվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա:

Սամվել Շահրամանյանին մի քանի այլ վարույթով էլ են կանչել հարցաքննության:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ինտենսիվ հարցաքննում են. փաստաբան Սամվել Շահրամանյանն այսօր հարցաքննվել է, վկայի կարգավիճակ ունի