Կան բացահայտ խնդիրներ՝ կապված եկեղեցական վերնախավի հետ, որոնք ակնառու են նաև Սփյուռքի զգայական մի մասի համար, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Պատասխանելով հարցին, թե վարչապետի մակարդակով եկեղեցու և անձամբ Վեհափառի վերաբերյալ հրապարակային քննարկումները հարված չեն Հայ Առաքելական եկեղեցուն, Սինանյանը պատասխանեց. «Նման քննարկումները հարված չեն կարող հասցնել եկեղեցուն, եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք, գտնվելով այդ հիերարխիայում, վարկաբեկում են և արհամարհում հենց եկեղեցու ներքին կանոնակարգերը»:
Վարչապետը մի քանի օր շարունակ բարձրացնում է կուսակրոնության թեման: Այսօր էլ առավոտյան կրկին ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել էր, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն անձամբ պետք է պարզաբանի՝ «արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը»։
Էջմիածնում հոգևոր վերնախավը հունիսի 3-ին քննարկել էրվարչապետ Փաշինյանի ու նրա տիկնոջ աղմկոտ մեղադրանքները ուղղված հոգևոր դասին ու այդ ամենը անվանել «հակաեկեղեցական ամոթալի արշավ»։ Մայր Աթոռը շեշտել էր՝ «Փաշինյանը պետական այրին անհարիր բառապաշար ունի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արա Զոհրաբյանը Փաշինյանի գրառումների հարցով դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենք Քրիստոս ենք քարոզում, ոչ թե մեր սեռական անկողինը. Իտալիայի հոգևոր հովիվ