Ստամբուլի բանակցություններն ավարտվել են

«Ստամբուլի Չիրաղան պալատում ընթացող ռուս-ուկրաինական բանակցությունները ավարտվել են», - հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Այդպիսով, ըստ գործակալության, Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ առ դեմ բանակցությունները շարունակվել են մոտ մեկ ժամ։ Դրանց մանրամասների և հնարավոր պայմանավորվածությունների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստամբուլում մեկնարկում է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը