Մատչելիության հղումներ

Թեհրանը ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն չի տեսնում


Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաի, արխիվ
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաի, արխիվ

«Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման հարցում Թեհրանը ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն չի տեսնում», - այսօր հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։

«Ափսոսանքով պետք է տեղեկացնեմ, որ ամերիկյան կողմը մինչ օրս չի հստակեցրել իր դիրքորոշումը», - նշել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

«Պետք է շատ հստակ ասվի, որ Իրանի ժողովրդին ճնշելու գործիք ծառայող այդ պատժամիջոցները պետք է վերացվեն, և վերադարձը նախկինում կիրառվող այդ պրակտիկային պետք է բացառվի», - նշել է Բաղաին։

Իրանը պահանջում է, որ իր միջուկային ծրագրի դադարեցման դիմաց Վաշինգտոնը վերացնի վերջին տարիներին սահմանված բոլոր պատժամիջոցները։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG