Մատչելիության հղումներ

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգն արտաքսվել է Իսրայելից


Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը, որը մոտ մեկ տասնյակ համախոհների հետ փորձում էր ծովով օգնություն հասցնել Գազայի հատված, արտաքսվել է Իսրայելից։

Ավելի վաղ նրանց տեղափոխող նավի տեղաշարժը իսրայելցի զինվորականները արգելափակել էին, նավում գտնվող անձանց բերման ենթարկել, իսկ օգնության բեռը բռնագրավել։

Իսրայելական Ynet լրատվական կայքի տեղեկություններով՝ ևս ութ ակտիվիստներ դեռևս շարունակում են կալանքի տակ մնալ, քանի որ հրաժարվել են ստորագրել արտաքսման անհրաժեշտ փաստաթղթերը։ Նրանց թվում է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ռիմա Հասանը։

«Ազատության նավատորմի» կոալիցիայի (FFC) «Մադլին» նավի ուղևորությունը մեկնարկեց մեկ շաբաթ առաջ Սիցիլիայից՝ շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված օգնություն հասցնելու, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ամիսներ ձգվող պաղեստինյան անկլավի հումանիտար ճգնաժամի վրա։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG