Կիրակի օրը` հունիսի 15-ին Մասկատում նախատեսվում է անցկացնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների վեցերորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
Օմանի միջնորդությամբ Իրանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները անցկացրել են բանակցությունների հինգ փուլ՝ երեքը Մասկատում, երկուսը՝ Հռոմում։ ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի ուրանի հարստացման բոլոր գործողությունները: