Այսօր Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը ղեկավարող Վլադիմիր Մեդինսկին դրանց ավարտին հայտարարել է, որ Մոսկվան Ուկրաինային առաջարկել է ռազմաճակատի մի քանի հատվածներում կրակը դադարեցնել երկուսից-երեք օրով՝ զոհվածների մարմինները դուրս բերելու նպատակով։
Բացի այդ, ըստ Մեդինսկու, Ռուսաստանը հաջորդ շաբաթ Կիևին կփոխանցի մարտական գործողությունների ընթացքում զոհված 6 հազար ուկրաինացի զինվորականների մարմինները։ Դրան էլ գումարած, ըստ ռուսաստանցի բանակցողի, կփոխանակվեն բոլոր այն գերիները, որոնց 25 տարին դեռ չի լրացել։