Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է «Համաս»-ի առաջնորդ Մոհամմադ Սինվարի սպանությունը, որը տեղի է ունեցել մայիսի 13-ին իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։
Սինվարի մահվան մասին առաջին տեղեկությունները մամուլում հայտնվել են մայիսի 18-ին։ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հադաթ» հեռուստաալիքը հայտնել է, որ «Համաս»-ի առաջնորդի մարմինը հայտնաբերվել է Գազայի հատվածի հարավային Խան Յունիսի թունելում։ Սինվարի հետ միասին սպանվել են նաև նրա տասը օգնականներ։
Մայիսի 13-ին Իսրայելի պաշտպանության ուժերի հաղորդագրություններում մեկում ասված է, որ բանակը հարված է հասցրել «Համաս»-ի հրամանատարական կետին, որը գտնվում է Խան Յունիսի Եվրոպական հիվանդանոցի մոտակայքում։ The Times of Israel-ի աղբյուրները պնդել էին, որ հարձակման թիրախը Մոհամմադ Սինվարն էր։
Մոհամմադ Սինվարը «Համաս»-ի նախկին առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրն է։ Անցած տարվա հոկտեմբերին սպանված Սինվար ավագը համարվում է «Համաս»-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման գլխավոր կազմակերպիչներից։